Ազարը ասել է, թե որն է իր համար ֆուտբոլի պատմության լավագույն գոլը

Ամենադիտվածներ

Ազարը ասել է, թե որն է իր համար ֆուտբոլի պատմության լավագույն գոլը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղից առաջ, «արքայական» ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում իր մասին մի քանի հարցի է պատասխանել։

-Մեկ բառով նկարագրիր Դերբին։

-Խենթություն։

-Ո՞ր արտիստին կցանկանայիր հարություն տալ։

-Ջոննի Հոլիդեյին։ Նա հայտնի երգիչ է։

-Եթե քո մասին ֆիլմ նկարահանեին, ո՞ր դերասանին կընտրեիր գլխավոր դերում։

-Բրեդ Փիթին։

-Եթե ժամանակի մեքենա ունենայիր, ո՞ւր կգնայիր։

-Ապագա։

-Ֆուտբոլի պատմության մեջ ո՞րն է քո սիրած գոլը։

-Զինեդին Զիդանի հարվածը «Բայերի» հետ խաղում։

-Այլմոլորակայիններ գոյություն ունե՞ն։

– Ոչ։

-Կցանկանայի՞ր հավերժ ապրել։

-Իսկ ինչո՞ւ ոչ։

-Ո՞ր կենդանուն կցանկանայիր վերամարմնավորել։

-Առյուծի։

-Քո սիրելի մի՞րգը։

-Մանգո։

-Մեքսիկակա՞ն ուտեստներ, թե՞ ճապոնական։

-Ճապոնական։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ