ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ալիևի հետ զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին, ողջունել է երկկողմ բանակցությունների արդյունքում արձանագրված դրական շարժը, կոչ արել շարունակել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքը»,- գրել է պետքարտուղարը:
Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ռազմագերիներին»:

