Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակում է տարածել ֆեյսբուքում, որը ներկայացնում ենք ստորև․
Սիրելի՛ երևանցիներ, այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը:
Նշենք, որ այժմ Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց են անում քաղաքապետարանի որոշման դեմ։