Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գազայի հատվածից պաղեստինցի ծայրահեղականները կրկին հրթիռային հարձակում են սկսել Իսրայելի կենտրոնական շրջանների ուղղությամբ: Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում և դրա հարակից շրջաններում:
«Ազդանշաններ են հնչում Թել Ավիվում և դրա հարակից քաղաքներում»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Գազայի սեկտորի ծայրահեղականները մայիսի 10-ից իսրայելական քաղաքների ուղղությամբ արձակել են շուրջ 2300 հրթիռ: Դրանցից շուրջ 1000-ը հայտնվել է հակահրթիռային կայանների թիրախում: