fbpx
Արցախ

Ադրբեջան մշակութային վանդալիզմը շարունակում է Ստեփանակերտում

Stepanakert

Ադրբեջանի վարչակազմը շարունակում է իր կործանարար քաղաքականությունը Արցախի բռնազավթված տարածքներում՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Վերջին ամիսներին Ստեփանակերտում ոչնչացվել են հասարակական նշանակության շինություններ և բնակելի տարածքներ՝ ընդգծելով ադրբեջանական կողմի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության շարունակական բնույթը։

Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Ստեփանակերտի կենտրոնում քանդվել է ևս 2,5 հեկտար բնակելի տարածք, ինչը նախորդ ամիսների հետ միասին կազմում է 8,5 հա։ Այս տարածքները ներառում են պատմական բնակելի թաղամասեր և հասարակական շինություններ։

Նախկինում ադրբեջանական վարչակազմի կողմից գետնին են հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից 0,5 հա շենքերը։ Ավելի վաղ ադրբեջանական ուժերը քանդել էին ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը։

Այս գործողությունները ոչ միայն ուղիղ հարված են տարածաշրջանի հայկական ինքնությանը, այլ նաև միջազգային իրավունքի խախտում են՝ կապված մշակութային ժառանգության պահպանման պարտավորությունների հետ։ Ադրբեջանի այս գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության խիստ արձագանքին՝ զերծ մնալու համար մշակութային և պատմական ոչնչացումից։

Ադրբեջանի քաղաքականությունը ոչնչացնում է ոչ միայն Արցախի հայկական համայնքի անցյալն ու ներկայությունը, այլև տարածաշրջանի մշակութային բազմազանությունը։ Այս հանցագործությունները ընդգծում են Ադրբեջանում շարունակվող հայատյացության և էթնիկ զտման քաղաքականության խորությունը, ինչն արտահայտվում է պատմամշակութային և հասարակական արժեքների համակարգված ոչնչացման միջոցով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ