fbpx
Իրավական

Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։

«Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում են հակակոռուպցիոն ու դատաիրավական բարեփոխումների հետևողական իրականացումը։ «Հատկապես կարևորվել է դատական իշխանության բարեվարքության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հաղորդակցության կարողությունների զարգացման ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Փոխնախարարը շեշտել է, որ նշված առաջնահերթությունների վերջնանպատակը դատարանների նկատմամբ հանրային վստահության առավել բարձր մակարդակի ապահովումն է։

Պատվիրակության անդամները ներկայացրել են մշակվող ծրագրի մանրամասներն ու ժամկետները: Քրիստիննե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել, որ նախարարության բոլոր առաջնահերթություններն արտացոլված են շվեդական կողմի առաջարկություններում և այդ համատեքստում ընդգծել է նաև Արդարադատության ակադեմիայի հետ նախանշվող համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ