Հայաստանի ազգային գրադարանում շուտով ուրուգվայական գրականության անկյուն կբացվի: Այս մասին տեղեկանում ենք գրադարանից:
Համատեղ նախաձեռնությունը գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը քննարկեցին վերջինիս գրադարան կատարած աշխատանքայինայցի շրջանակում: Ուրուգվայցի գրողների ստեղծագործությունները գրադարանին նվիրելու պատրաստակամություն հայտնելով՝ հյուպատոսը նշեց, որ գործակցությունն ավելի ընդգրկուն ու բազմաշերտ կարող է լինել:
Քննարկվեցին նաև համատեղ թարգմանական ուրուգվայցի դասականներին հայերեն, և հայ գրողների գործերը՝ իսպաներեն թարգմանելու և Ուրուգվայում հրատարակելու ծրագրեր: Իսկ մինչ այդ, Հրաչյա Սարիբեկյանը գլխավոր հյուպատոսին նվիրեց Օրասիո Կիրոգայի «Պատմություններ սիրո խենթությանև մահվան մասին» ժողովածուի հայերեն թարգմանությունը և ընդգծեց, որ Կիրոգային համարում է բոլոր ժամանակների լատինաամերիկյան պատմվածքի անգերազանցելի վարպետներից մեկը՝ արտահայտելով իրհիացմունքը ուրուգվայական գրականության և հատկապես Խուան Կառլոս Օնետտիի հանդեպ:
Հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկն Ազգային գրադարանին նվիրեց «Մարաշի պատմությունը Ուրուգվայի հայերի հիշողություններում» (ENTRE LA HISTORIA Y LA MEMORIA, LOS ARMENIOS DE MARASH EN EL URUGUAY) գիրքը՝ իսպաներեն լեզվով: Գրքի հեղինակ Գուստավո Զուլամիան Օհանիանը Մարաշի հայ գաղթականներից է, ծնվել է Մարաշում և ապրում է Ուրուգվայում:
«1920-ական թվականներին Մեծ Եղեռնից փրկված ու Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների մի փոքր խումբ՝ ընդամենը 15հայ տեղափոխվել են Ուրուգվայ: Այսօր արդեն հայ համայնքի բնակչությունն անցնում է 15.000-ը»,- պատմեց գլխավոր հյուպատոսը:
Խոսելով հայ համայնքի մասին նա ընդգծեց, որ Ուրուգվայում ակտիվ գործունեություն են ծավալում Մարաշի, Ամանոսի և Զեյթունի հայրենակցական միությունները, բարեգործական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները, գործում է նաև հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմը:
«Հայ համայնքում հրատարակվում են նաև գրքեր և ամսագրեր հայերի, Հայաստանի և հայկական սփյուռքի մասին»,- ընդգծեց հյուպատոսը՝գրադարանին նվիրելով Ուրուգվայում տպագրվող «HAY ENDANIK» ամսագրի 1989-2002 թվականներին հրատարակված 8 համարները:
Հանդիպման ավարտին Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանին պաշտոնապես հրավիրեց օգոստոսի 16-ին ներկա գտնվել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա կլինի նաև Ուրուգվայի Արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: