fbpx
Խորհրդարան

Ազգային ժողովն աշխատում է և բավականին ինտենսիվ ու արդյունավետ. Թունյան

Հուլիսի 12-ին Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության անդամները ըստ հանձնաժողովների պատմեցին, թե ինչ աշխատանքներ են տարել այս 6-7 ամիսների ընթացքում։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի զեկույցից հայտնի դարձավ, որ ինչպես նախկինում, հիմա էլ ԱԺ-ում քննարկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը կառավարության նախաձեռնություններն են։

«Դա բնական է։ Միշտ այդպես եղել է, և միշտ այդպես պետք է լինի, որովհետև գործադիրն ինքն ավելի շատ է առնչվում այդ պրակտիկ խնդիրներին, ու խնդիրներն ու լուծումները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները»,- ասաց Թունյանը:

Նա ասաց, որ ըստ հանձնաժողովների՝ զեկուցում են կատարած աշխատանքների մասին, քանի որ մինչ այդ իրենց մեղադրում էին անգործության համար։

Պատգամավորը հավելեց. «Ամենասկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին, Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ ու ասում էին՝ նախագծերի քանակը շատ քիչ է։ Մենք ուղղակի ուզում ենք սրանով ցույց տալ, որ Ազգային ժողովն աշխատում է և բավականին ինտենսիվ ու արդյունավետ է աշխատում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ