Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Քվեարկեցին 100 պատգամավորներ, որոնցից միայն մեկը դեմ, իսկ մնացած 99-ը՝ կողմ։
«Լուսավոր Հայաստանն» ասաց, որ այս փուլում կողմ է քվեարկում, սակայն մինչև երկրորդ ընթերցումն այն պետք է փոփոխությունների ենթարկվի։