fbpx
Սպորտ

Նա նույն մակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանում․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին։

«Նա ուներ գոլեր խփելու շատ հնարավորություններ: Բայց հեշտ չէ դիմակայել հինգ պաշտպանների, ովքեր տուգանային հրապարակում են։ Դա վերաբերում է ոչ միայն Հոլանդին, այլ ցանկացած այլ խաղացողի:

Եթե ​​նայեք նրա ունեցած շանսերին ու խփած գոլերին, ապա կտեսնեք, որ նա նույն մակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ