ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր նիստի ընթացքում ուշագրավ հայտարարություն արեց։
Նա ասաց, որ երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո իր հետ են կապվել որոշ «օրենքով գողեր» և սպառնալիքներ հնչեցրել։
Բաբաջանյանի խոսքով՝ հասկանալի է, թե ովքեր են հովանավորվում դատական համակարգի, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից։
Նա նաև հավելեց, որ 3,5 տարի լինելով անազատության մեջ, առնչվել է և «Օրենքով գողերի», և քրեական հեղինակությունների հետ։ «Այնպես որ, վե՛ր ընկեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք. կգանք ձեր հետևից», – ավելացրեց Բաբաջանյանը։