fbpx
Արցախ

Դավիթ Բաբայանն այցելել է պաշտպանության բանակի զորամասերից մեկը

Սեպտեմբերի 2-ին Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի միջոցառումների շրջանակում, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։

«Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն»,- ասված է հաղորդարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ