fbpx
Հասարակություն

Բաբի Յար շրջանում հենց այս օրը սկիզբ դրվեց հրեաների մասսայական գնդակահարություններին

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Բաբի Յարի շրջանի գնդակահարությունը:

Պատմության մեջ այս օրը՝ 1941թ. սեպտեմբերի 29-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում սկսվեց իրականացվել ամենադաժան հանցագործություններից մեկը: Այդ օրը ուկրաինական Կիևի Բաբի Յար շրջանում սկիզբ դրվեց տեղի հրեաների մասսայական գնդակահարություններին: Այդ շրջանում գերմանո-խորհրդային պատերազմի շրջանակներում գերմանական զորքերը սովետական զորքերի խուճապահար փախուստի հետևանքով կարողացել էին մի քանի ամսվա ընթացքում զգալի տարածքներ գրավել և Կիևը գրավելուց հետո սեպտեմբեր ամսին սկսեցին տեղի հրեական բնակչության ոչնչացման գործողությունները:

Հրեա բնակչության շրջանում թռուցիկներ էին բաժանվում, որոնցում մարդկանց կոչ էր արվում սեպտեմբերի 29-ի առավոտյան ներկայանալ Բաբի Յար, որպեսզի իբր թե նոր բնակավայր տեղափոխվեն: Իրականում գերմանական հրամանատարության նպատակը տեղական հրեաների ֆիզիկական ոչնչացումն էր: Բաբի Յարի դեպքերը Հրեական Հարցին վերջնական լուծում տալու առաջին դրսևորումներից էին: Բաբի Յարում գնդակահարված հրեաների թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի:

Հ.Գ. Բաբի Յարի շրջանում հրեաների կոտորածների մեջ մեղքի բաժինն ունի նաև ԽՍՀՄ-ը, քանի որ երբ նրանք 1939թ. օգոստոսի 23-ից սկսած դաշնակցում էին Գերմնանիայի հետ, սովետական ամսագրերը ձոներ էին հղում գերմանական կողմին և լռում էին գեմանացիների կողմից օկուպացված տարածքներում հրեաների հանդեպ իրականացվող քաղաքկանության մասին: Եվ բնականաբար ԽՍՀՄ-ի արևմտյան հատվածներում ապրող հրեաները պատկերացում չունեին թե իրենց ինչ էր սպասվում գերմանական ներխուժումից հետո»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2522414371141155&set=a.501083209940958&type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ