fbpx
Սպորտ

Ես հիմա անում եմ լավագույնը Ռեալի համար, թեև Աթլետիկոյի պատմության մի մասն եմ. Կուրտուա

Լա լիգայի 7-րդ տուրում «Աթլետիկոյի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) իր տպավորություններով է կիսվել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։

«Ես «Աթլետիկոյի» պատմության մի մասն եմ։ Ես ունեմ հարգանք այս ակումբի նկատմամբ, բայց հիմա խաղում եմ «Ռեալում» ու տալիս եմ ամեն ինչ այս թիմի համար։ Մենք շարունակում ենք աճել։ Չեմ կարող ասել՝ ավելի լավ պաշտպանվում ենք, թե գրոհում։ Պետք է հարձակվել ու պաշտպանվել ամբողջ թիմով։

Մենք խաղում էինք մի թիմի դեմ, որը շատ լավ պաշտպանություն ունի։ Մենք լավ հանդիպում ենք անցկացրել ու պետք է շարունակենք նույն ոգով։ Ոչ ոք գոհ չէ 0-0-ից, բայց խաղի վերջում մենք չնետվեցինք առաջ, քանի որ կարող էինք ինքներս բաց թողնել»,-Կուրտուայի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ին։

Լա լիգայի մեկնարկում «Ռեալը» 15 միավոր է վաստակել ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ