«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի արտագնա խաղում «Վերոնայի» հետ 0։0 հաշվով ոչ ոքին։
Մարզիչը հայտնել է, որ առաջին խաղակեսը լավ են անցկացրել, սակայն բաց են թողել գոլ խփելու 3-4 պահ:
«Բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ։ Եթե խփեինք, խաղը կփոխվեր։ Երկրորդ խաղակեսում մեզ համար բարդ էր դիմակայել «Վերոնան» երկար փոխանցումներով գործողություններին, բայց մենք դարձյալ ունեցանք գոլային պահեր։
Ծանր մարզումների երեք շաբաթ ենք ունեցել, բայց թիմը հիմա լավ ֆիզիկական վիճակում է։ Երկրորդ խաղակեսում մենք չվերահսկեցինք գնդակն այնպես, ինչպես կցանկանայինք, բայց վերջնամասում էլ ճնշում էինք գործադրում մրցակցի տուգանային հրապարակում։ Խնդիրը ֆիզիկական վիճակը չէր»,-ասել է Ֆոնսեկան:
Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից: