Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքն օրերս ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 2 խմ փայտանյութով:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Եղեգնուտ գյուղին հարակից անտառում առանց թույլտվության բենզասղոցով հատել է կանգուն 4 ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։