1,4 հազար տարի առաջ Ճապոնիայի երկնքում հայտնված «կարմիր հովհարի» գաղտնիքը բացահայտել են աստղագետները:
Տարեգրության համաձայն՝ «փասիանի պոչի» ձևով կարմիր նշանը Ծագող արևի երկրի երկնքում հայտնվել է 620 թվականի դեկտեմբերի 30-ին: Այդ ժամանակ երևույթը համարվել է վատ նշան:
Իրադարձությունը հետազոտելով՝ արդի գիտնականները ենթադրել են, որ ֆենոմենը կարող էր առաջանալ հյուսիսափայլի կամ գիսաստղի շնորհիվ:
Ճապոնացի գիտնականները ուշադրություն են դարձել, որ գոյություն ունեն հյուսիսափայլերի դիտարկումների նաև ավելի վաղ տվյալներ, որոնք տեղի են ունեցել Ճապոնիայի երկնքում և նման էին կարմիր հովհարի:
Հետազոտողները Երկրի մագնիսական դաշտի քարտեզը կազմել են այն տեսքով , որում այն եղել է ավելի քան 1400 տարի առաջ: Այդ ժամանակ Ճապոնիան գտնվում էր մոտ 33 աստիճան լայնության վրա՝ ներկայիս 25-ի փոխարեն: 620 թվականին «փասիանի պոչը» երկնքում ծավալվել է 10 աստիճանում և եղել է գոտում, որը կարող էր լինել հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ. ըստ վերջին դիտարկումների տվյալների՝ հենց այսպիսի պայմանում է հյուսիսափայլը ձեռք բերում այդպիսի ձև:
Աղբյուրը` SOKENDAI կայք: