Նոյեմբերի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ընդունվեց, որ մի «Մերսեդեսի» ապակին կոտրել են ու սրահից պլանշետ գողացել։
Օրեր տևած հետախուզական միջոցառումների արդյունքում Մաշտոցի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված կասկածյալը շուտով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։