fbpx
Իրավական

Բացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 16-ին և 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալները «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ իրացնելով, հիշյալ քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մեքենաներով հանդերց բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգվածներ։ Ավտոմեքենաներից մեկի զննությամբ էլ հայտնաբերվել են դարձյալ դեղնականաչավուն մանրացված-չորացված տարբեր քաշերով զանգվածներ։

Դրանք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ