fbpx
Իրավական

Բացահայտվել են բնակարանային գողության դեպքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Նար-Դոսի փողոցի մի բնակիչ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց առանձնատան դուռը և հափշտակել կենցաղային իրեր:

Ոստիկանները մեկնեցին դեպքի վայր, ուսումնասիրեցին տան տարածքը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:

Բացահայտման ուղղությամբ լայնածավալ հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին: Օպերատիվ հարցումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Վանաձորի Ամիրյան փողոցի 38-ամյա մի բնակիչ:

Դեկտեմբերի 19-ին կասկածվողը Ներսիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվեց:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 38-ամյա տղամարդը 2019 թվականին Վանաձորում կատարել է ևս ութ բնակարանային գողություն և գողության փորձեր: Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ