Այսօր մենք պատասխան ենք ստացել Միացյալ Թագավորության դեսպանատանն ուղղված մեր նամակին (Նամակի բովանդակությունը տեսեք մեկնաբանություններում՝ հայ., անգլ.), որում մասնավորաբար ասվում է.
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնության հարգելի համակարգողներ,
Մենք ի գիտություն ենք ընդունել ձեր նամակը, որն առձեռն փոխանցվել է Միացյալ Թագավորության դեսպանատուն 2023 թվականի օգոստոսի 7-ին:
Մեծ Բրիտանիան շարունակում է խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակական խափանումներով և դրա հումանիտար հետևանքներով: Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի դեսպանատան հուլիսի 15-ին արված հայտարարությանը վերաբերող ձեր հղումը ՝ մենք ցանկանում ենք վերահաստատել մեր վճռական աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշմանը, որպեսզի Ադրբեջանը ապահովի Լաչինի միջանցքի երկայնքով անխափան տեղաշարժը երկու ուղղություններով։
Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով։ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սերտ կապի մեջ է Հայաստանի կառավարության և տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին։
Հարգանքով,
Բրիտանական դեսպանատուն Երևանում»