Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում երեկ բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 7 հերոս ուսանողների հիշատակի հուշակոթող։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։
- ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի
- Ռուսները պահանջել են իրենց տալ գերի ընկած ադրբեջանցիներին, ինչը հայ սպաները չեն արել․ Իոաննիսյան
«Յուրաքանչյուր հայ պարտական է Ձեր որդիներին, Ձեր ընտանիքներին, քանի որ նրանք զոհեցին ամենաթանկը՝ կյանքը և իրենք էին, որ հայրենիքը դասեցին ամեն ինչից վեր ու գիտակցում էին հայրենիքի արժեքը և հիմա մենք պատգամ ունենք նրանց հիշատակի առջև ու մեր սերունդների առջև՝ պահպանել մեր հայրենիքը, գիտակցել ու գնահատել նրանց զոհողությունը», – նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Քարե երգեհոն․ օկտավա» անունը կրող հուշակոթողի յոթ ոսկեզօծ սյուները խորհրդանշում են յոթ զինվորներին, որ ընկան հանուն հայրենիքի և մինչ օրս ուսերին են կրում հայրենի լեռների ծանրությունը։