Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան հաստատել է օլիմպիական խաղերի համար որակավորման մրցաշարերի անցկացման թարմացված համակարգը։
Որոշվել է դրանք անցկացնել 2021 թվականի հունվարի 4-ից մինչև մայիսի 2-ը, իսկ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած մարզիկների վերջնական ցանկը հայտարարել մայիսի 4-ին։
Այս փոփոխությունները հաստատել է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն։
Խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր մասնակից պետք է մասնակցի որակավորման առնվազն 3 մրցաշարի։