fbpx
Իրավական

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 43կգ դեղորայք

Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 43կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ