fbpx
Հասարակություն

Բախման հետևանքով երկու ավտոմեքենա է այրվել

Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) և «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով բալոնները պոկվել և ընկել են երթևեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել է և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել 01:20-ին:

Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են:

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ