ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև, հայտնում է NBC News-ը։
Նշվում է, որ բախումները սկսվել են, երբ բողոքի ակցիա իրականացնողները փորձել են քանդել Լաֆայեթ հրապարակում գտնվող երկրի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը քանդել։
Ցուցարարները սկզբում կոտրել են արձանի կողքը գտնվող ժամանակավոր ցանկապատը ու նրանցից որոշները բարձրաձել են արձանի վրա, որպեսզի կապեն այն։
Այդ ժամանակ իրավապահները փորձել են արգելապատնեշ ձևավորել արձանի շուրջ՝ դրա վնասման գործընթացու կանխելու նպատակով, սակայն այդ մեթոդն անհաջողությամբ է պսակվել ու ոստիկանները որոշել են կիրառել պղպեղի փոշի, որպեսզի ցրեն բողոքի ակցիա իրականացնողներին։