Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Բախումների ժամանակ տուժել է առնվազն 70 մարդ, որոնց մեջ կան և՛ ցուցարարներ և՛ իրապահ համակարգի աշխատակիցներ: Այս մասին Al Watania ազգային գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի լիբանանյան միության ներկայացուցիչը:
Նրա տեղեկություններով՝ շուրջ 30 տուժած տեղափոխվել է հոսպիտալ, մնացածին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Ավելի վաղ անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական կազմավորումները Բեյրութի կենտրոնում կիրառել էին ջրցան թնդանոթներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ բողոքի շարժման ակտիվիստներին ցրելու համար, որոնք փորձում էին ոստիկանական շարասյան միջով անցնել դեպի Պլյաս Էտուալ հրապարակում գտնվող խորհրդարանական պալատ:
Բեյրութում փողոցային անկարգությունների նոր ալիքը սկսվել է հունվարի 14-ին, երբ ցուցարարների առաջնորդները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաների անցնելու մասին՝ իշխող շրջանակների վրա ճնշումը մեծացնելու համար: