Երեկ երեկոյան իսրայելական Զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ռազմական նշանակության 4 օբյեկտների։
Սրան նախորդել էին պաղեստինցիների բողոքի ակցիաների Իսրայելի հետ եղած հատվածում։
Այս մասին տեղեկանում ենք իսրայելական բանակի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել, հնչել են կրակոցներ։ Արդյունքում՝ վիրավորվել է ավելի քան 40 պաղեստինցի, իսկ իսրայելական բանակի զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
