fbpx
Առողջապահություն

Բակտերիաների ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա

Բելգիայի գիտնականների փորձին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Բժշկական թեստերի եւ կամավորների քարտերի տվյալները ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ աղիքում ապրող մանրէների քանակը ազդում է հոգեբանական առողջության վրա:

Մասնավորապես, դեպրեսիայի ենթարկվածների համար «Coprococcus» եւ «Dialister» տեսակների բակտերիաները զգալիորեն ցածր էին միջին չափանիշից: Միեւնույն ժամանակ, հակադեպրեսանտների օգտագործումը որեւէ կերպ չի ազդում այս ցուցանիշների վրա: Բացի այդ, գիտնականները պարզեցին, որ «Faecalibacterium» տեսակների բակտերիաների քանակությունը բարձր է, կյանքի համեմատաբար ավելի բարձր որակ ունեցող մարդկանց մոտ:

Այս փոխկապակցման պատճառը կայանում է նրանում, որ աղիքային միկրոֆլորան կազմող բակտերիաները ունակ են արտադրել հատուկ կենսաբանական ակտիվ քիմիկատներ, որոնք անհրաժեշտ են դոպամին եւ սերոտոնին հորմոնների սինթեզման համար, իսկ սրանք իրենց հերթին ազդում են մարդու վարքագծի վրա:

Աղբյուրը ՝http://runews24.ru/
Թարգմանությունը՝ https://azat.tv

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ