Հյուսիսային Կորեան այսօր, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: Ըստ Ճապոնիայի կառավարության աղբյուրի՝ հրթիռը ֆիզիկական վնասներ չի պատճառել:
Ճապոնական պահականավերը տարածաշրջանում գտնվող նավերին կոչ են արել հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապվել իշխանությունների հետ։ Հրթիռի արձակման կապակցությամբ Ճապոնիան Պեկինում դեսպանատան միջոցով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային:
Ճապոնիայի կառավարությունում նաև կարծում են, որ այսօր ԿԺԴՀ-ն կարող Էր իրականացնել թռիչքի փոփոխվող հետագծով բալիստիկ հրթիռի արձակում:
Այդ մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության փոխնախարար Տոսիրո Ինոն:
Միևնույն ժամանակ, Yonhap գործակալությունը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերին, հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 16:30-ին ԿԺԴՀ-ի զինվորականները փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ են արձակել Փհենյանի շրջանից:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 18-ին Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Դրանք թռել են մոտ 500 կմ, դրանց թռիչքի առավելագույն բարձրությունը եղել է 550 կմ։ Երկու հրթիռներն էլ ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

