Բալթիկ ծովի հատակին լիտվացի գիտնականները հնագույն անտառ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Science in Poland-ը:
Հետազոտողները վստահ են, որ անտառը 9 կամ 10 հազար տարեկան է:
Նշվում է, որ խոսքը խիտ անտառի մասին է։ Այսինքն, ըստ գիտնականների, ծովը կուլ է տվել մի ողջ էկոհամակարգ:
Գիտնականները վստահ են, որ հնագույն անտառի հետազոտությունը թույլ կտա նոր տվյալներ ստանալ Սառցե դարաշրջանի մասին: Գիտնականները, մասնավորապես, հետաքրքրված են այդ ժամանակվա մարդկանց կյանքի հետ կապված բոլոր տեղեկություններով: