fbpx
Սպորտ

Վանդան նախնական բանակցություններ է վարել անգլիական գրանդի հետ

Մաուրո Իկարդին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է TYC Sports-ը, 29-ամյա արգենտինացու գործակալն ու կինը՝ Վանդա Նարան, նախնական բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանում հույսը չի դնելու Իկարդիի վրա։

Իկարդիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մոնցան»։

Մաուրոյի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ