Անկարայում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հանդիպումը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպումները տեղի են ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված ֆորմատներով:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկմանը զուգահեռ, անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում, Սիրիայում ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին: