ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է ռուս-ուկրաինական բանակցությունների մասին՝ նշելով, որ այն հեշտ չի ընթանում, բայց փոխզիջման որոշակի հույս կա: РИА Новости-ի փոխանցմամբ Լավրովը խորհուրդ է տվել անհարկի չսրել իրավիճակը, և Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցողներին հնարավորություն տալ հանգիստ պայմաններում քննարկել հարցերը։
Լավրովը ներկա վիճակը համարել է «ճակատագրական, շրջադարձային պահ ժամանակակից պատմության մեջ, քանի որ ընթանում է «ճակատամարտ» բառի ամենալայն իմաստով՝ որոշելու, թե ինչպիսին է լինելու աշխարհակարգը»:

