fbpx
Զինված Ուժեր

Բանակի օրվա առթիվ ՀՀ վարչապետն այցելել է Եռաբլուր

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Վարչապետը ծաղիկներ է դրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ