Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկած նախագիծը, որով բանակից խուսափած ու 27 տարին լրացած երիտասարդները կկարողանան խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե կատարեն համապատասխան վճարում։
Միաձայն 116 կողմ ձայներով Ազգային ժողովը հաստատեց, որ այդ հնարավորությունը տարածվի այն մարդկանց վրա, որոնք բանակից խուսափել են մինչև այս տարվա մարտի 1-ը (գործող տարբերակով այդ ժամկետն ավարտվել էր)։