fbpx
Առողջապահություն

Բանակում ունենք և վարակվածներ, և մեկուսացածներ․ Դավիթ Տոնոյան

Այսօր «Եռաբլուրում» NEWS.am-ի հետ զրույցում  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ բանակում ունենք և վարակվածներ, և մեկուսացածներ։

«Նաև ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների և ինքնամեկուսացումների: Կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե ընդհանուր զինված ուժերում որքան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանել է. «Հիմնականում դա երևանամերձ, և նախկին օջախների զորամասերն են 2 տասնյակ է և ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ