Բանակում խնդիրների մեծ մասը ավելի լայն հասարակական են․ Արմեն Գրիգորյան

Ամենադիտվածներ

Բոլորիս համար ցանկացած միջադեպ ցավալի է, նույնիսկ թեթև վնասվածք: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով վերջին ասվա ընթացքում բանակում սպանությունների մասին։

«Հարցը մեր օրակարգում է։ Մենք փորձում ենք աշխատանքներ կատարել, բանակում խնդիրների մեծ մասը ավելի լայն հասարակական խնդիրներ են։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև նպատակ ունի բանակում բարեփոխումներին նպաստելու։ Այստեղ խնդիրը բարդ է, հնարավոր չէ մեկի քայլով լուծել, բայց մենք կատարում ենք առավելագույնը»,-ասաց նա։

Հարցին՝ չի անհանգստացնում արդյո՞ք, որ ՊԲ հրամանատարի, ԱԱԾ վարչության պետի և մի շարք պաշտոնյաների տղաները մի զորամասում են հայտնվել, Գրիգորյանն ասաց, որ խնդիրը բազմաշերտ է և խորքային։

«Այսօր ՊԲ-ն հայտարարություն է տարածել, մենք գնում ենք լուծումների ճանապարհով, ես համոզված եմ, որ այդ լուծումները շուտով տեսանելի կլինի։ Բայց այդ հարցերը մեր օրակարգում են այդ խնդիրները»,-նշեց նա։

Լրագրողները հարց ուղղեցին ՀՌՀ նախագահ Տիգրան հակոբյանի այն հայտարարության հետ կապված, որ օտարերկրյա լրատվամիջոցները ազգային անվտանգության սպառնալիք են ներկայացնում, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդանրապես Ազգային անվտանգության սպառնալիքների գնահատումը կատարվում է ըստ օրենքի, կատարվում է Ազգային խորհրդի գրասենյակի կողմից, Ազգային խորհրդի գրասենյակն է համակարգում ազգային անվտանգության սպառնալիքները։ Այս առումով հենց այդ սպառնալիքները գնահատելով ձևավորման փուլում է և կարծում եմ շուտով կհրապարկենք Ազգային անվտանգության ռազմավարությունը, իսկ այնտեղ որևիցե նման կետ մենք չունենք։ Այսինքն մենք ընդհանրապես հեռուսառադիոյի ոլորտում ընթացող գործընթացները որպես ազգային անվտանգության սպառնալիքի գնահատական չունենք։ Ազգային անվտանգության սպառնալիքների գնահատումը գործադիրի դաշտում է և պետք է հետևել գործադիրի քաղաքականությանը, հայտարարություններին, գործադիրն է որոշում ազգային անվտանգության սպառնալիքները»։

Դիտարկումներին, որ գործող իշխանությունը չի արդարացնում քաղաքացիների սպասելիքները, նա համոզմունք հայտնեց, որ քաղաքացիների հույսերը մեծամասամբ արդարացվել են։

«Իհարկե, քաղաքացիներն ունեն պահանջներ, որոնք մենք դեռ չենք կարողացել արդարացնել, դրա համար հավելյալ ժամանակ է պետք: Բայց Հայաստանում կատարված բարեփոխումների ծավալը խոսում են նրա մասին, որ Հայաստանում մեծ մասով կատարվել են քաղաքացիների ակնկալիքները․․․Մի կարևոր բան էլ կա․ իրողության փոփոխության հետ նաև քաղաքացիների պահանջներն են փոխվում: Երբ մենք կառուցել ենք 500 կմ ճանապարհ, դրանով քաղաքացիների ակնկալիքները չեն սպառվել, նոր ակնկալիքներ ձևավորվել են: Մենք պատրաստ ենք նշաձողի բարձրացմանը: Մենք հեղափոխության ակնկալիքները մեծ մասով արդարացրել ենք, իսկ այն մասով, որով չենք կարողացել, ժամանակի ընթացքում կարդարացնենք»,-հավելեց նա։

Ամենաթարմ