Հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ տարբերակում չի դնում, թե որտեղի ինչ զորամասեր են ներգրավվել 2008 թվականի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին:
Սակայն դատախազը պնդեց, որ, ընդհանուր առմամբ, բանակը ներգրավված եղել է։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ կրակել է, թե ոչ, Արթուր Դավթյանը չցանկացավ պատասխանել։