Այսօր՝ հունվարի 12-ի առավոտյան ժամը 09:30-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցի «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի դիմաց տղամարդու դի կա։
Արդյունքում պարզվել է, որ մահացածը 52-ամյա տղամարդ է։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Sputnik-ին հայտնել են, որ բանկերից մեկի աշխատակիցն ինքնասպանություն է գործել։
Նշվել է, որ մահացածը վարչության պետի տեղակալ էր։