fbpx
Աշխարհ

Ավելի քան 1,8 հազար բանտարկյալներ վաղաժամկետ ազատ կարձակվեն

Ըստ The National-ի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ազգային օրվա նախաշեմին տարբեր Էմիրություններում ավելի քան 1,8 հազար բանտարկալներ վաղաժամկետ ազատ կարձակվեն:  ԱՄԷ-ի փոխնախագահը և Դուբայի տիրակալը նոյեմբերի 26-ին ներում է շնորհել 625 կալանավորների:

Մեկ օր առաջ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆան կարգադրություն է արել ազատ արձակել 785 կալանավորների և վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից, Շարջայի իշխանությունները կարգադրություն են արել182, Աջմանում 90, Ռաս Ալ Խայմայում 205, Ֆուջայրայում 65 պատիժ կրողների ազատ արձակման մասին: Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 2-ին:

1971 թվականի այդ օրը կնքվեց անկախ պետության ստեղծման համաձայնագիր վեց Էմիրությունների միջև՝ Աբու Դաբիի գլխավորությամբ: Յոթերորդ Էմիրությունը՝ Ռաս Էլ Խայման, դրանց միացել է 1972 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ