Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հինգ զինծառայողների դիեր Հադրութից, հայտնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (ԼՂՀ) օպերատիվ շտաբում:
«Այսօր հայկական կողմին հինգ դի է հանձնվել Հադրութից: Իսկ թե որ հատվածից, դեռ հայտնի չէ»,-հայտնել է օպերատիվ շտաբից:
Այժմ բանակցություններ են տարվում այն հարցի շուրջ, թե որտեղ են կշարունակվելու դիերի որոնումները:
Այս մասին տեղեկանում ենք «Sputnik Արմենիա»-ից: