fbpx
ՏՏ

Barbie Phone. ներկայացվել է 129 դոլար արժողությամբ վարդագույն հեռախոս

HMD-ն պաշտոնապես ներկայացրել է Barbie Phone-ը՝ ստեղներով շրջվող հեռախոս, որն ունի շատ պարզ գործառույթներ: Հեռախոսը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակավոր ընդմիջում կատարել ժամանակակից սմարթֆոններից: Այս նորաոճ հեռախոսը վաճառքում կհայտնվի հոկտեմբերին և կարժենա 129 դոլար, ինչը բավականին թանկ է նման մակարդակի սարքի համար։

Barbie Phone-ն աշխատում է S30+ հարթակով, աջակցում է 4G LTE ցանցեր, ունի 128 ՄԲ ներքին հիշողություն և մինչև 32 ԳԲ microSD քարտերի բնիկ։ Հեռախոսը հագեցած է երկու էկրանով՝ հիմնական 2,8 դյույմանոց և արտաքին՝ 1,77 դյույմ անկյունագծով։ Կա նաև Bluetooth 5.0 մոդուլ, USB Type-C միացք, 3,5 մմ ականջակալների խցիկ և համեստ VGA տեսախցիկ՝ ֆլեշով: Սարքը աջակցում է երկու SIM քարտի, իսկ 1450 մԱժ մարտկոցը ապահովում է մինչև 9 ժամ խոսակցություն:

Barbie Phone 2.jpg (219 KB)

S30+ հարթակը չի աջակցում երրորդ կողմի հավելվածների տեղադրմանը, ինչը Barbie Phone-ին դարձնում է իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են սահմանափակվել զանգերով և SMS-ներով: Բացի այդ, հեռախոսը ներառում է դասական Snake խաղի վերամշակված տարբերակը, ինչը հեռախոսին եւս ռետրո ոճ է հաղորդում:

Հեռախոսը գալիս է լրացուցիչ փոխարինող հետևի ծածկոցներով, զարդերով, կպչուն պիտակներով և ինքնասոսնձվող «քարերով»: HMD Barbie Phone-ի նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 23-ից, իսկ վաճառքը կսկսվի հոկտեմբերի 1-ից 129 դոլարով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ