fbpx
Սպորտ

Բարսելոնան և Բավարիան կարող են ֆուտբոլիստների փոխանակում կատարել

«Բավարիան» պատրաստ է առաջիկա ամռանը բաժանվել 29-ամյա պաշտպան Ջոշուա Կիմմիից, եթե նա մինչ այդ չերկարաձգի իր պայմանագիրը թիմի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը չի ցանկանում անվճար բաց թողնել Կիմիխին, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է գերմանացի ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 50 միլիոն եվրո։

Կիմիխին գնելու թեկնածուներից մեկը «Բարսելոնան» է։ Իր հերթին, «Բավարիան» հետաքրքրված է «Բարսայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյով և կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգով։ Մյունխենյան ակումբը դիտարկում է Կիմմիխին այս խաղացողների հետ փոխանակելու տարբերակը։

Այս մրցաշրջանում Կիմմիը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ