fbpx
Սպորտ

Բարսելոնան գլխավոր մարզչի հարցում այս պահին դիտարկում է ընդամենը երկու տարբերակ

Հունվարի վերջին Չավին խոսել է մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայից» հեռանալու իր որոշման մասին։

Միաժամանակ, կատալոնական ակումբի ղեկավարները հույս ունեն համոզել երիտասարդ մասնագետին շարունակել աշխատանքը թիմի հետ։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Bild-ին, «Բարսելոնան» գլխավոր մարզչի հարցում այս պահին դիտարկում է ընդամենը երկու տարբերակ.

Ա) Չավին վերանայում է որոշումը և մնում ակումբում.
Բ) Չավին հեռանում է, իսկ Ռաֆայել Մարկեսը գլխավորում է թիմը: Նա այժմ աշխատում է «Բարսելոնայի» երկրորդ թիմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ