«Բարսելոնայի» նախկին պաշտպան և իսպանական մեդիա լիգայի հիմնադիր Ժերար Պիկեն իսպանական հանրության վերաբերմունքն իր նախկին ակումբի նկատմամբ համեմատել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ վերաբերմունքի հետ։
«Իսպանիայում ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքի վրա։ Թերթերը և մնացած բոլորը, նրանք սիրում են «Ռեալին», իսկ «Բարսելոնային» վերաբերվում են ինչպես՝ «Այո, մենք հիշում ենք ձեր մասին», բայց երբեմն զգում ես, որ դու այս մի երկրի մասը չես:
Այն, թե ինչպես է «Բարսան» ֆուտբոլ խաղում, օրինակ է ողջ աշխարհի համար, քանի որ երբ թիմը հաղթում է, մարդիկ հաճույք են ստանում այն դիտելուց: Սա այն է, ինչին «Ռեալը» երբեք չի հասնի», — Պիկեի խոսքերն է մեջբերում The Times-ը: