Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ամերիկյան ընկերության հետ քննարկում է «Կամպ Նոու» -ում սննդի ծառայություններ մատուցելու իրավունքները վաճառելու հարցը :
Գործարքը կարող է կատալոնական ակումբին բերել 30 միլիոն եվրո և օգտագործվել որպես նոր ֆինանսական լծակ:
«Կապտանռնագույնները» կսկսեն միջոցներ ստանալ մարզադաշտի շինարարական աշխատանքների ավարտից հետո: Գործարքը հավանության է արժանացել Լա Լիգայի տնտեսական դեպարտամենտի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 267 միլիոն եվրոյով «Բարսելոնան» վաճառել էր նաև ակումբի հանդիպումների հեռարձակման իրավունքների 10 տոկոսը՝ 25 տարով։