20 ակումբներ, այդ թվում՝ «Բարսելոնան» և «Յուվենտուսը», կասկածվում են FFP-ի կանոնները խախտելու մեջ։ Այս մասին գրում է sports.ru-ն։
Սպասվում է, որ ՈՒԵՖԱ-ն հաջորդ ամիս պատժամիջոցներ կհայտարարի 10 թիմերի նկատմամբ, որոնք նախորդ մրցաշրջանում խախտել են Ֆինանսական ֆեյր-փլեյը: Այս ցուցակում են Բարսելոնան, ՊՍԺ-ն, Յուվենտուսը, Ինտերը և Ռոման:
«ՊՍԺ»-ն ու «Մարսելը» կամավոր համաձայնագրի շրջանակներում կպատժվեն տուգանքներով, «Ինտերն» ու «Ռոմա»-ն՝ տուգանքներով ու տրանսֆերային սահմանափակումներով։
«Բարսելոնան» և «Յուվենտուսը» հրաժարվել են ՈՒԵՖԱ-ի հետ բանակցել FFP-ի հարցի շուրջ։