fbpx
Սպորտ

Բարսելոնան ցանկանում է վաճառել 12 ֆուտբոլիստի

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել մի շարք ֆուտբոլիստների:

Հայտնի է, որ ակումբը ցանկանում է 12 ֆուտբոլիստի վաճառել, որի միջոցով կկարողանան կազմը թարմացնել:

Նշվում է, որ այդ 12 ֆուտբոլիստներն են դարպասապահ Նետուն, պաշտպաններ Սամուել Ումտիտին, Ժան-Կլեր Տոդիբոն, Նելսոն Սեմեդուն, Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Ֆիլիպե Կոուտինյուն, Կառլես Ալենյան, Ռաֆինյան, Արտուր Վիդալը, հարձակվողներ Ուսման Դեմբելեն և Մարտին Բրայթվայթը:

Այս մասին հայտնում է Marca-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ