«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի գործակալն այսօր կհանդիպի կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ։ Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են՝ տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գավիին առաջարկվել է հնգամյա պայմանագիր՝ 1 միլիարդ եվրո հրաժարագնով: Գործող պայմանագրով՝ Գավիի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև հաջորդ տարվա ամառ: